Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը

Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը
09.06.2025 | 19:00

Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին պատերազմ է հայտարարել` Ալիևին ու Փաշազադեին դուր գալու նպատակով։ Որպեսզի ապացուցի, որ կողմ է, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի ծրագրին առնվազն ադրբեջանցիների վերադարձի մասով։ Հետևաբար, Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը թուրք֊ադրբեջանական օրակարգի սպասարկումից։ Դա նշանակում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում` ոչ առաքելական հայերի, աթեիստների և այլ ազգերի ներկայացուցիչների խնդիրն է դառնում Նիկոլ Փաշինյանին միասնաբար հեռացնելը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ